Ֆոլիկուլոմետրիա
Ֆոլիկուլոմետրիան, որն իրականացվում է Ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ սքրինինգի) միջոցով, հրաշալի միջոց է ֆոլիկուլի աճին հետևելու համար:
Ֆոլիկուլի վերահսկողության ընթացքում, բժիշկը հետևում և արձանագրում է արգանդում և ձվարաններում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Այս կերպ մասնագետը կարող է 90 տոկոս ճշգրտությամբ բացահայտել ձվազատման, հետևաբար նաև բեղմնավորման համար ամենանպաստավոր օրը:
Ֆոլիկուլի Վերահսկողության Ցուցումներ
Ֆոլիկուլոմետրիա իրականացվում է հետևյալ դեպքերում՝
- անկանոն դաշտանային ցիկլ,
- հորմոնալ շեղումներ,
- անպտղության պատճառի ախտորոշում,
- նախապատրաստում արտամարմնային բեղմնավորմանը,
- ձվազատման խթանումից հետո՝ արգանդի և ձվարանների վիճակի վերահսկում,
- օվուլյացիայի հստակ օրվա որոշում:
Այն կանայք, ովքեր ընդունում են ձվազատումը խթանող դեղորայք, անպայման պետք է կանոնավոր կերպով ենթարկվեն ուլտրաձայնային հետազոտության ` օրգանիզմի պատասխան արձագանքը գնահատելու համար:
Եթե մի քանի ֆոլիկուլ աճում են միաժամանակ, ապա մեծանում է բազմապտուղ հղիության հավանականությունը:

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: