Ո՞վ Է Փոխնակ Մայրը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխնակ մայրություն հասկացությունը սահմանում է՝ «Գեստացիոն կրողը (փոխնակ մայրը) այն կինն է, որի մոտ հղիությունը սկսել է երրորդ կողմին պատկանող ձվաբջջի եւ սպերմատոզոդիդի բեղմնավորման միջոցով: Այդ կինը կրում է երեխային այն պայմանով կամ նախնական համաձայնությամբ, որ ծնված երեխայի ծնողներն են համարվելու այն անձինք, որոնց դոնորական սաղմը օգտագործվել է տվյալ բեղմնավորման համար:
Սա չբերության դեմ պայքարի մեթոդ է: Հետաքրքրական է, որ սուրոգատ մայրերի ծառայությունից օգտվել են հնուց, անգամ բիբլիական ժամանակներից:
Ժամանակակից տարբերակում` տղամարդու սերմը ենթարկվում է հատուկ մշակման, որից հետո արհեստական բեղմնավորման արդյունքում ստացված էմբրիոնը` սաղմիկը, ներարգանդային իսեմինացիայի եղանակով տեղադրվում է սուրոգատ մոր արգանդում: Իրականում սուրոգատ մայրը նա է, ով ինչպես արդեն նկատեցինք, միայն իր արգանդում կրում է արհեստական ճանապարհով ձևավորված ուրիշի երեխային: Արհեստականորեն ստացված սաղմիկը, աճեցվում է հատուկ լաբորատոր պայմաններում, իսկ սուրոգատ մաjրն իր արգանդում երեխային կրում է մինչեւ հղիության ավարտը, որպեսզի ծննդաբերելուց հետո փոխանցի գենետիկ ծնողներին:
Պետք է հիշել, որ գենետիկ, արյունակցական որևէ կապ չկա սուրոգատ մոր եւ երեխայի միջև:
Փոխնակ Մայրությունն Աշխարհում
Սուրոգատ մայրությունը տարածված երեւույթ է, չնայած օրենքներն ամենատարբեր դրսեւորումներն ունեն տարբեր երկրներում, սկսած միանգամայն լոյալությունից, ավարտված խստագույն արգելքներով: Բայց, եթե Ֆրանսիայում սուրոգատ մայրությունը արգելված է, ապա ԱՄՆ-ում այն մեծ տարածում ունի, շատ հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Մայքլ Ջեքսոնը, Քրիստիանու Ռոնալդուն դիմել են այդ քայլին:
Փոխնակ Մայրությունը Հայաստանում
Պայմանավորված վերարտոդրողական բժշկության զարգացմամբ` մասնավորապես էքստրակորպորալ` արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաների և իհարկե, Հայաստանում 2002 թվականին օրենքի ու սուրոգատ մայրությունը կանոնակարգող նորմատիվ միջոցների ընդունման հետ` Հայաստանում նույնպես փոխնակ մայրությունը բավականաչափ տարածում է ստացել:

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: