Հայաստանում Արդեն Ներդրվել է Նոր և Բացառիկ Մեթոդ.

Ամբողջ աշխարհում ակտիվ կերպով պայքարում են հղիության արհեստական ընդհատման և հղիության ընթացքում ու դրանից հետո առաջացող խնդիրներ կանխելու համար: Համաշխարհային առաջատար կլինիկաներից հետ չմնալով և բացառիկ ու նորարարական մեթոդը՝  սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը, Հայաստան բերելով` Fertility Center-ը նպատակ ունի իրականացնել նոր ու հեղափոխական ծրագիր:

Նորարարական մեթոդի և դրա արդյունավետության մասին պատմում է  Fertility Center-ի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:

Ի՞նչ է Իրենից Ներկայացնում Սաղմի Նախաիմպլանտացիոն Գենետիկ Ախտորոշումը

-Ամբողջ աշխարհում արդեն եկել են այն եզրահանգման, որ  սաղմերի մեծ մասը իրենց մեջ կրում են  քրոմոսոմների և գեների բավական մեծ քանակով մուտացիաներ: Այս մուտացիաները կարող են խանգարել սաղմիկների նորմալ իմպլանտացիային: Սրանք կարող են խաթարել սաղմի վերջնական զարգացմանը` նույնիսկ այն դեպքում, երբ իմպլանտացիան հաջող է անցնում: Վիժումների գերակշռող մեծամասնության  (մինչև 80%) պատճառ կարող են դառնալ սաղմիկի կողմից եկած գենետիկ  հիվանդությունները, որոնք կարող են փոխանցվել ինչպես ծնողներից, այնպես էլ` տարբեր խնդիներից առաջաց գենետիկ բարդ պրոցեսների պատճառով:

Այն գործընթացները, որոնք կատարվում են էմբրիոնի մոտ որպես մարդ ձևավորվելու ժամանակ` կարող են սխալ զարգանալ կամ պարզապես չզարգանալ, ինչի պատճառով էլ երեխան ծնվում է արատներով:  Այսօր աշխարհում այս մտահոգիչ խնդիրը մեծ կարևորություն է ստացել`  մանավանդ, երբ բացահայտվեց` նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշման շնորհիվ հնարավոր է կանխել անպտղությունների մեծ մասը  և կանխատեսել` կունենա ապագա երեխան գենետիկ հիվանդություն, թե՞ ոչ:

Ի՞նչ Խնդիրներ Կարող է Լուծել Սաղմի Գենետիկ Ախտորոշումը

Այսինքն` այս հետազոտության շնորհիվ հնարավոր է 2 մեծ խնդրի կանխում. անպտղություն և ապագա երեխայի գենետիկ հիվանդություններ: Վերջինը հատկապես կարևոր է, քանի որ այսօր կան հիվանդություններ, որոնք  չունեն բուժման տարբերակ: Այս մեթոդի օգնությամբ` մենք կարող ենք կանխորոշել այդ հիվանդությունների հավանականությունը և կնոջ օրգանիզմի մեջ տեղադրել առողջ սաղմիկ: Սա հատկապես այն դեպքերի համար է, երբ  ծնողներից մեկը կամ երկուսը կրում են հիվանդություն, որը կարող է փոխանցվել, կամ կրում են այդ հիվանդության  գենը: Սաղմիկի իմպլանտացիան կարող է բացահայտել հիվանդության թաքնված տարբերակները, սա կանխարգելիչ միջոց է, որով հնարավոր է կանխորոշել գենետիկ ծանր հիվանդությունները:

Ինչպիսի՞ն է Նախաիմպլանտացիոն Գենետիկ Ախտորոշման Արդյունավետությունը

Եթե նախորդ դարի հրաշքներից մեկը կարելի էր համարել արտամարմնային բեղմավորումը, ապա սա պարզապես անհավատալի ձեռքբերում է. մենք մի փոքր սաղմիկից պարզում ենք գենետիկ հիվանդությունների  հավանակաությունը, դրանից վերցրած մեկ բջիջով հսկայական ինֆորմացիա ենք ստանում: Սա մի բան է, որի մասին  20 տարի առաջ երազել անգամ չէինք կարող, իսկ այսօր ասում ենք` այն 99.4% ճշտությամբ է գործում հիվանդություններ կանխատեսելիս:

Սաղմիկի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը կարող է վերաբերել բոլոր այն ընտանիքներին, ովքեր երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունեն կամ ընտանիքում ունեն մեկ երեխա, ով կրում է գենետիկ հիվանդություն և կասկածներ կան, որ նույնը կարող է փոխանցվել նաև երկրորդին:

Պետք է հիշել, որ սա նաև չբացատրվող անպտղության դեմ է, և անհրաժեշտ է նշել, որ կրելախախտումները, սաղմիկի գենետիկ անառողջությունը վիժումների հիմնական պատճառներից են: Երաշխավորելով առողջ սաղմիկի ներդնումը օրգանիզմ, մենք ստանում ենք առողջ երեխա ունենալու հավաստիացում:

Ինչպե՞ս է ընթանում նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումըև ի՞նչ փուլերից է կազմված:

-Որպեսզի սկսենք սաղմիկի հետ աշխատանքը, անհրաժեշտ է այն լաբորատոր պայմաններում ստանալ և ենթարկել մանիպուլյացիաների: Նմանատիպ սաղմիկներ կարելի  ստանալ միայն և միայն արտամարմնային բեղմնավորման լաբորատորիաներում, որտեղ սաղմիկի ստացումից հետո պետք է այն միկրոմանիպուլյացիայի ենթարկել: Այս գործողությունը կոչվում է սաղմիկի բիոպսիա: Փոքրիկ սաղմիկից մեկ բջիջ վերցնելով, հատուկ լազերային տեխնիկայի կիրառմամբ և միայն սաղմնաբանների միջամտությամբ` հնարավոր է ստանալ ցանկալի արդյունքը: Առաջին փուլով մենք ստանում ենք սաղմիկի մեկ բջիջ և մինչև 5 օրական բջիջը լազերային տեխնոլոգիայով բիոպսիայի ենք ենթարկում:

Այս գործընթացը բարդ է, բայց պակաս բարդ չէ նաև սաղմիկը ֆիքսելը: Ֆիքսելուց հետո միայն այն հնարավոր է ուղարկել աշխարհում բացառիկ կենտրոններ, որտեղից էլ 2-3 շաբաթ անց կարող ենք պատասխան ստանալ: Շատ կարևոր է այս աշխատանքը վստահել համապատասխան գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետներին: Կոնկրետ մեր սաղմնաբանները վերապատրաստվել են Ռուսաստանում և Անգլիայում, հենց այս պահին կենտրոնում աշխատում է նաև մեր անգլիացի գործընկերներից մեկը, ով զբաղվում է լազերային բիոպսիայով: Այս մեթոդի կիրառմամբ մենք առաջինն են Հայաստանում և միակը, համագործակցում ենք աշխարհի տարբեր կենտրոնների հետ, ինչպես նաև մեր Գենետիկայի կենտորնի հետ: Հույս ունենք, որ նոր մեթոդի ներդրումը հնարավորություն կտա կանխել նախկինում բարդ թվացող խնդիրներն ու երջանկացնել նոր զույգերի:

Ամրագրել այցելություն այսօր

Ստացեք

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

+374 60 506 601

Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար:

Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:

Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց