Ի՞նչ է Ձվաբջջի Սառեցումը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում կենսասառեցումը
Ու՞մ համար է այն կարևոր:
- Նախ և առաջ ձվաբջիջների սառեցումը իրականացվում է ձվաբջջի դոնորների մոտ, որպեսզի միշտ ունենանք սառեցված ձվաբջիջներ մեր ձվաբջիջների բանկում ։
- Ձվաբջիջները սառեցվում են նաև ռեզերվացիայի համար այն կանանց շրջանում, ովքեր զբաղված են կարիեռայով և դեռ ամուսնացած չեն։
- Երբ կնոջ մոտ առկա են տարաբնույթ հիվանդություններ, որոնց բուժումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա վերարտադրողական հնարավորությունների վրա՝ այդ թվում քաղցկեղային:
Ո՞րն է կնոջ համար ձվաբջիջը սառեցնելու ճիշտ տարիքը:
Ձվաբջիջները ցանկալի է սառեցնել երիտասարդ տարիքում՝ 35 տարեկանից մինչև 37: Այդ դեպքում ապագայում դրանց օգնությամբ բեղմնավորելու եւ առողջ երեխա լույս աշխարհ գալու հնարավորություններն առավել մեծ կլինեն:
Սակայն ձվաբջիջների սառեցման տեխնոլոգիայով հետաքրքրվում են նաեւ առողջ կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով երիտասարդ տարիքում երեխա չեն ունենում, կամ իրենց նվիրում են աշխատանքին, և գալիս է ժամանակը երբ արդեն իսկ մտածում են երեխա ունենալու մասին ուշացած են լինում։ Տարիքի հետ կանանց պտղաբերությունը նվազում է. դա սկսվում է 30 տարեկանից եւ առավել արագ տեղի ունենում 40 տարեկանին մոտ: Բացի այդ, որքան մեծ է կինը, այնքան մեծ է հղիության ժամանակ բարդությունների եւ պտղի մոտ զարգացման խնդիրների հավանականությունը:
Արդյո՞ք կան ռիսկեր տվյալ ծառայության հետ կապված, անվտանգ է՞ այն:
Յուրաքանչյուր մեթոդ ունի իր ռիսկերը սակայն տվյալ ծառայությունը մեզ մոտ կատարվում է վիտրիֆակցիայի ճանապարհով, որի ժամանակ ձվաբջջի հալեման ժամանակ վնասման ռիսկերը կազմում են 0,5։
Ինչքա՞ն ժամանակ է հնարավոր ձվաբջիջը սառեցրած պահել
Սառեցված նյութերի պահպանումը խորհուրդ է տրվում իրականացնել տասնյակ տարուց ոչ ավել։
Քա՞նի ձվաբջիջ հնարավոր է սառեցնել:
Մեկ ձողիկի վրա կարելի է սառեցնել 2 կամ 3 ձվաբջիջ, իսկ եթե ընդհանրապես, որքան ցանկանաս։
նկարագրել սառեցման գործընթացը՝
Լաբորատոր պայմաններում լայն կիրառում ունեն սառեցման երկու տարբերակները.
- Բջջի դանդաղ սառեցումը, որը կարող է հանգեցնել ջրազրկման և որից խուսափելու համար հեղուկը փոխարինվում է կրիոպրոտեկտորներով:
- Արագ սառեցումը` վիտրիֆիկացիան ապակենման գոյացության ձևավորումն է, բյուրեղացումը շրջանցելով:

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: