Ի՞նչ է Դոնորական Ձվաբջիջը
Կնոջ օրգանիզմում ամեն ամիս արտադրվում է 1 առողջ ձվաբջիջ: Սակայն գոյություն ունեն իրավիճակներ կամ հիվանդություններ, երբ ձվաբջջի որակը բավարար չէ հղիության համար: Նման դեպքերում մեր կենտրոնն առաջարկում է խնդիրը լուծել ձվաբջջի դոնոր ծառայության օգնությամբ:
Ե՞րբ է Անհրաժեշտ Ձվաբջջի Դոնոր
- ձվարանների վաղաժամ հյուծվածություն
- ձվարանների պաշարների սակավություն
- ձվաբջիջների ցածր որակ
- ձվաբջիջների բացակայություն` պայմանավորված ձվարանների հյուծվածությամբ, բնական դաշտանադադարով և այլ պատճառներով, որոնք բացահայտվում են ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքում:
- ձվաբջիջների ֆունկցիոնալ թերություններ կամ գենետիկ խանգարումներ
Ձվաբջջի Դոնորության Նախապայմանները
- տարիքը՝ 20-35
- ավելորդ քաշի բացակայություն
- վնասակար սովորությունների բացակայություն
- գինեկոլոգիական, վեներական կամ այլ հիվանդությունների (նաև ժառանգական) բացառում
Ձվաբջջի դոնոր կարող են լինել հիվանդների բարեկամներն ու ծանոթները, ինչպես նաև կլինիկայի կողմից ընտրված և հետազոտված անանուն դոնորները:
Դոնորը կենտրոնի հետ կնքում է գրավոր պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ իր ձվաբջիջները և դրանցից ստացված սաղմերը հանդիսանում են հիվանդների սեփականությունը

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: