Գերձայնային Հետազոտություն կամ Սոնոգրաֆիա՝ Կիրառությունը
Ներկայում, գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան լայն կիրառում ունի մանկաբարձության ոլորտում, պարզելու համար սաղմի, պտղի, պլացենտայի վիճակը: Առաջին գերձայնային հետազոտությունը կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը: Գերձայնային տոմոգրաֆի միջոցով, այս ժամկետում, մեր պտղաբերության կլինիկայում երեխայի ներարգանդային տարիքը, պտղի քանակը` մեկ կամ ավելի, որտեղ է տեղակայված` արգանդում, թե փողում, ինչպե՞ս է զարգանում: Հետագայում սոնոգրաֆիան հնարավորություն կտա պարզելու պլացենտայի, պտղաջրերի, պտղի վիճակը, սեռը և արատների առկայությունը:
Ինչպե՞ս պատրաստվել էխոսկոպիկ հետազոտությանը
Հղիության վաղ ժամկետներում գերձայնային պատկերը ավելի տեսանելի է, երբ կինը հետազոտվում է լիքը միզապարկով, այդ պատճառով անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ և չմիզել 1 ժամ՝ մինչև հետազոտությունը:
Սոնոգրաֆիայի ընթացքում, էկրանի պատկերը կարող է լինել ոչ այնքան հստակ, այդ պատճառով, ցանկության դեպքում, կարող եք խնդրել բժշկին բացատրել` ինչ է ինքը տեսնում էկրանի վրա: Պրոցեդուրայի վերջում, կարող եք ստանալ նաև Ձեր մանկան առաջին պատկերը: Ամբողջ պրոցեդուրայի տևողությունը 30 րոպեն չի գերազանցում:
Սոնոգրաֆիայի անվտանգության մասին
Նախկինում կային մտավախություններ, որ գերձայնային հետազոտությունը վտանգավոր է պտղի առողջության համար: Հետագայում դրանք հերքվեցին: Պետք է ասել, որ, ի տարբերություն ռենտգեն հետազոտության, գերձայնը վտանգավոր չէ ճառագայթային ծանրաբեռնվածության իմաստով, բայց և այնպես, պետք է այն կատարել միայն անհրաժեշտության դեպքում:
Ներկայում խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն կատարել միայն մեկ անգամ, հղիության 16-18 շաբաթական ժամկետում: Բայց հիշեք, որ երբ առաջանում են ինչ-որ բարդություններ, օրինակ` արյունային արտադրություն, պտղի շարժման խանգարում և այլն, միայն գերձայնը կարող է տալ ճիշտ պատասխան:

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: