Ի՞նչ է Ներարգանդային Ինսեմինացիան
Ինսեմինացիա – կնոջ սեռական ուղիներ սերմի ներմուծումն է արհեստական ճանապարհով: Միջամտությունն իրականացվում է օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով:
Մեր օրերում առավել հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիա, երբ արգանդի խոռոչ ներարկվում է նախապես հատուկ մշակված, ընտրված սպերմատոզոիդների զանգվածը:
Արհեստական բեղմնավորումն ինսեմինացիայի ճանապարհով իրականացվում է ամուսնու սերմով կամ դոնորից ստացված սերմնաբջիջներով:
Սերմնավորման Ցուցումներ
- սեռական խանգարումներ,
- ցերվիկալ գործոնով պայմանավորված անպտղություն, երբ ամուսնու սերմը սեռական ուղիներում անկենսունակ է դառնում
- սերմի որակական հատկանիշների վատթարացում
- անհայտ ծագման անպտղություն (երբ զույգն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, սակայն պատճառը մնում է անհայտ)
- այն դեպքերում երբ արտամարմնային բեղմնավորումը դեռ վաղաժամ է կամ շատ թանկարժեք
Ինսեմինացիայի ճանապարհով ծնված երեխան գենետիկական և այլ առումներով իր ծնողների լիարժեք զավակն է: Եթե այն իրականացվել է դոնորի սերմով, ապա երեխան կիսով չափ կրում է դոնորի ժառանգականությունը:
Ինսեմինացիան որևէ վնաս չի հասցնում մոր առողջությանը:

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: