Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը` ԱՄԲ-ն
Արտամարմնային բեղմնավորումը դա` անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ժամանակ ձվաբջջի բեղմնավորումը սպերմատոզոիդով կատարվում է լաբորատոր պայմաններում: Նախապես վերցվում են կնոջ և տղամարդու սեռական բջիջները (ձվաբջիջները և սպերմատոզոիդները) և կատարվում է բեղմնավորում: Ստացված սաղմիկները որոշ ժամանակ պահվում են հատուկ պայմաններում, որտեղ սաղմիկը աճեցվում և զարգացնում են միջինը 3-5 օր, այնուհետև տեղափոխվում են արգանդի խոռոչ:
ԱՄԲ/ЭКО –ն անպտղության բուժման ժամանակակից ամենաէֆեկտիվ մեթոդն է, որի շնորհիվ ստեղծվել և ապրում են ավելի քան 6.000.000 երեխաներ ամբողջ աշխարհում: Եվ չնայած այն միֆերին, որ ԱՄԲ/ЭКО-ով ծնված երեխաները տարբերվում են, նրանք բոլորը ապրում են մնացած երեխաների նման միայն մի տարբերությամբ, որ ավելի սպասված է եղել նրանց ծնունդը:
ԱՄԲ-ն Հայաստանում
Մեր երկրում կան բազմաթիվ բժշկական հաստատություններ, որոնք զբաղվում են մարդու անպտղության բուժմամբ: Մեծ ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ Առողջապահության Նախարարության տվյալների` ՀՀ-ում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ եկած երեխաների մեծ մասը ծնվել են մեր կլինիկայի շնորհիվ:
ԱՄԲ FERTILITY CENTER -ում
- Մեր կենտրոնը աշխատում է եվրոպական ստանդարտներին համապատասխան և միակն է ՀՀ-ում, որն ունի եվրոպական ISO 9001:2015 որակավորում: Կենտրոնի ղեկավարը` Էդուարդ Համբարձումյանը, երկար տարիներ աշխատել է Եվրոպայում, Ֆրանսիայի հանրահայտ Ռենե Ֆրիդմանի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում, Բոստոնում` մարդու վերարտադրողականության կենտրոններում: Մեր մասնագետները ունեն բարձր որակավորում, անցնում են արտերկրում բազմաթիվ վերապատրաստումներ: Կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր կնոջ, զույգի ցուցաբերվում է անհատական մոտեցում, համատեղ քննարկման արդյունքում ընտրվում է բուժման ամենաէֆեկտիվ մեթոդը: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր մեզ դիմող կին, զույգ կարողանա վայելել ծնող լինելու բերկրանքը: Մենք ունենք բազմաթիվ պացիենտներ տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, Կանադայից, ՌԴ-ից, Ավստրալիայից, եվրոպական երկրներից և այլն: Ընդհանուր առմամբ ավելին քան 30 արտերկրներից, որոնք անցել են ԱՄԲ-ի բազմաթիվ անհաջող փորձեր տարբեր կլինիկաներում և մեր շնորհիվ նրանք ունեն իրենց բալիկները, կամ կանայք ովքեր դեռ գտնվում են հղիության որևէ փուլում: Չնայած նրան, որ ԱՄԲ-ն շատ թանկ արժե, մենք կարողանում ենք մինիմալի հասցնել դեղորայքային ծախսերը և ընդհանուր ԱՄԲ-ի ծախսերը հասցնել մինիմալի:
Ինչ հետազոտություններ են պետք անցնելԱՄԲ-ից առաջ
- *(Ավելի վաղ կատարված հետազոտությունների և բուժումների փաստաթղթերը)
- Սպերմոգրամա, MAR թեստ
- Սերմնահեղուկի բակտերոլոգիական հետազոտություն (Կարիոտիպև AZF Y քրոմոսոմներ (AZF a,b,c) ծանր օլիգոոզոսպերմայի ժամանակ)
Զույգի համար` - Ռեակցիա պասիվ հեմոգլյուտինացիային (ՌՊՀ),
- ՄԻԱՎ
- ՀեպատիտB և C (ուժի մեջ է 3 ամիս)
- Արյան խումբ և ռեզուս գործոն (կարող են ներկայացվել դուրս գրումներ բժշկական փաստաթղթերից)
- Արյան կլինիկական հետազոտություն (ուժի մեջ է 1ամիս)
- Մեզի ընդհանուր հետազոտություն (ուժի մեջ է 1 ամիս)
- Մակարդելիություն + AFS (ուժի մեջ է 1 ամիս) Հոմոցիստեն
- Կարիոտիպ
- Արյան բիոքիմիական հետազոտություն (ընդհանուր սպիտակուցներ, ընդհանու բիլիռուբին, միզանյութ, գլուկոզա, ԱլԱՏ, ԱսԱՏ) (ուժի մեջ է 1 ամիս)
- ՖԽՀ, ԼՀ,պրոլակտին, ԹՏՀ, 17-օքսիպրոգեստերոն, հակամյուլերյան հորմոն (ցիկլի 2-5-րդ օրը)
- Տոքսոպլազմա, կարմրուկ, հերպես, ցիտոմեգալովիրուս (IgG, IgM)
- Քսուք ֆլորայի և մաքրության աստիճանի համար (ուժի մեջ է 1 ամիս)
- Արգանդի վզիկի ՊԱՊ հետազոտություն (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)
- Խլամիդիա, միկոպլազմա, ուրեոպլազմա, HSV1.2, ցիտոմեգալովիրուս (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1տարի)
- Արգանդի վզիկի արտադրության մանրէաբանական հետազոտություն (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)
- Էլեկտրոսրտագրություն (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)
- Թոքերի ֆլյուրոգրաֆիա (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)
- Կրծքագեղձերի և վանաձև գեղձի ՈւՁՀ (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)
- Հոգեբանի կոնսուլտացիա
- Թերապևտի ախտորոշում առողջական վիճակի և հղիության տանելիության հնարավորության մասին (ուժի մեջ է 1 տարի)
- Արգանդի և արգանդի փողերի հետազոտություն

Ամրագրել այցելություն այսօր
Ստացեք
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
+374 60 506 601
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: