Մենք պատրաստել ենք մի քանի խորհուրդներ ապագա մայրիկների համար, որոնք կնպաստեն հղիության առողջ ընթացքին՝
🔸 Հղի կնոջ համար շատ կարևոր է սննդակարգին հետևելը։ Ներառեք ավելի շատ մրգեր և բանջարեղեն, սպիտակուցներ, ինչպես նաև հատիկավորներ։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ իմանալու համար, թե որ սննդատեսակներից արժի խուսափել հղիության ժամանակ։
🔸 Մի՛ մոռացեք ժամանակին այցելել բժշկին և անցնել համապատասխան հետազոտությունները։ Այս ամենը շատ կարևոր է պտղի և մոր վիճակը գնահատելու համար։
🔸 Բացառե՛ք վնասակար սովորությունները։ Հղիության ընթացքում ծխելը, ալկոհոլ օգտագործելը խիստ բացասական կազդեն Ձեր և Ձեր երեխայի առողջության վրա։
🔸 Կառավարեք սթրեսային իրավիճակները՝ դիմելով տարատեսակ հանգստացնող տեխնիկաների օգնությանը։
Զբոսնեք, լավ երաժշտություն լսեք և արեք այն ամենը, ինչը Ձեզ դրական հույզեր է պարգևում։
🔸 Հղիության ընթացքում շատ կարևոր է նաև, որ Ձեզ շրջապատեք հոգատար մարդկանցով, որոնց հետ վստահորեն կարող եք կիսել Ձեր անհանգստությունները, վախերը և ստանալ աջակցություն։
♦️ Մանրամասների համար այցելե՛ք կամ զանգահարե՛ք՝
🏥 Նոր Նորքի 2-րդ զ/ծ, Մոլդովական փող. 41/7,41/57
☎️ 060 506 601 | 060 506 606