Ինչու՞ է Կարևոր Հոգեբանական Աջակցությունը

Ներդաշնակեցնելով Ձեզ, հնարավորություն տվեք արարելու Ձեր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ մանկիկի ծնունդը Այսօրվա կյանքի ռիթմը ստիպում է կնոջը ամենուր կրելու հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն, ինչը շատ հաճախ խանգարում է կյանքի բնականոն ընթացքին՝ կնոջ մայր դառնալուն: Այդ ծանրաբեռնվածությունը սովորաբար ինքնուրույն թոթափել շատ դժվար է լինում, և հոգեբանական աջակցությունն այդ հարցում հղիություն պլանավորող և արդեն հղի կանանց համար կարող է լավագույն միջոցը լինել:

Գոյություն ունի՞ արդյոք հոգեբանական անպտղության ֆենոմեն:

Գիտականորեն ապացուցված է, որ հոգեբանական անպտղության ֆենոմենը  պայմանավորված է տարբեր սթրեսային իրավիճակների հետևանքով առաջացած նյարդա-հումորալ համակարգի աշխատանքի խաթարմամբ, որն օրգանիզմի բոլոր գործընթացների կարգավորման մեջ գլխավոր դեր ունի: Արդյունքում տուժում են բոլոր օրգան համակարգերի՝ այդ թվում նաև ռեպրոդուկցիայի համար պատասխանատու օրգանների ֆունկցիաները, որոնք խիստ իջեցնում են բեղմնավորման և հետագա հղիության հավանականությունը:

Ամրագրել այցելություն այսօր

Ստացեք

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

+374 60 506 601

Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար:

Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:

Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց