

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆԸ, ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԸ!
Մարդու պտղաբերության կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին և հանդիսանում է տվյալ ոլորտի առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում:
Մեր բժիշկները տիրապետում են ժամանակակից բուժման մեթոդների բոլոր նրբություններին, իսկ մեր կենտրոնը մեծ դեր է կատարում ռեպրոդուկտոլոգիայի զարգացման գործում:
Վերարտադրողական տեխնոլոգիաների բարձրակարգ մեթոդները մենք իրականացնում ենք` անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր հաճախորդին և ստեղծելով վերջիններիս համար առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ, ինչն էլ հանդիսանում է մեր կենտրոնի գլխավոր առանձնահատկությունը:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ մենք չենք խոստանում անհնարինը, մենք անում ենք հնարավորը:
Ծանոթացեք Մեր Բժիշկների Հետ
IIVF պտղաբերության կենտրոն Հայաստանում
Օժանդակ վերարտադրողական բժշկության կենտրոն Երևանում
Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին


Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:


Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար: