Յոգայի դասընթացներ

Nirvana banner1

Հայաստանում որտե՞ղ է կիրառվում յոգաթերապիա անպտղության բուժման նպատակով

Օգտվելով ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերների բազմամյա հաջող փորձից` Հայաստանում առաջին անգամ Երևանի մարդու վերարտադրության կենտրոնում` “Fertility Center”-ում (հասցեն` Աբովյան 34/3) բացվել է յոգաթերապիայի և ռելաքսացիայի «Նիրվանա» սրահը, որտեղ անցկացվում են պարապմունքներ անպտղությամբ, ողնաշարի խնդիրների, ավելորդ քաշից տառապող կանանց համար: Գործում են նաև «պրենատալ յոգայի» խմբեր արդեն հղիացած կանանց համար, շեյփինգի և պարերի խմբեր բոլոր նիհարել ցանկացողների համար: Փորձառու հրահանգչի ղեկավարությամբ և վերարտադրողագետ բժշկի հսկողությամբ` յոգան մեր կանանց հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնելու կյանքի որակը, այլև շուտով զգալու մայրության բերկրանքը:

Հղիների համար յոգան ապահովում է բարեհաջող հղիություն

Յոգան հրաշալի միջոց է հղիության բոլոր փուլերի ժամանակ: Այն իրենից ներկայացնում է մեղմ վարժությունների մի համալիր, որը օգտակար է և մայրիկի, և բալիկի համար:

Մեր կենտրոնում առաջարկվող հղիների համար յոգան Ձեզ կսովորեցնի

  1. շարժումներ և ճիշտ մոտեցում, որոնք կարող են օգնել ազատվել հղիության հետ կապված որոշ անհարմարություններից
  2. օգտակար դիրքեր երկունքի եւ ծննդաբերության ժամանակ, առավել հեշտ ծննդաբերության համար
  3. շնչառական և թուլացման տեխնիկա

Ինչու է անհրաժեշտ հղիների համար յոգանայն բարձացնում է հղի կնոջ էներգետիկ դաշտը և նվազեցնում հոգնածությունը

  1. նվազեցնում է ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսը
  2. պարգևում է Ձեզ ուժ ու վստահություն
  3. բարելավում է Ձեր կեցվածքը, կայունությունն ու հավասարակշռությունը
  4. ստեղծում է առողջական ցանկալի վիճակ հղիության ողջ ընթացքում
  5. նվազագույնի է հասցնում ծննդաբերության ժամանակ բժշկական միջամտության հավանականությունը

Ինչպես ընտրել հղիների համար յոգայի դասընթացներ

Կարևոր է, որ դուք ընտրեք յոգայի որակավորված ուսուցիչ, որը մասնագիտացած է հենց հղիների համար հատուկ ադապտացված յոգայի մեջ: Մեր կենտոնը այս առումով Հայաստանում լավագույններից մեկն է:  Մեզ մոտ աշխատում են որակավորված ուսուցիչներ, որոնք բազմիցս վերապատրաստվել են արտասահմանում:

Nirvana banner2