Ձվազատման խթանում

oocyte_400-2Ձվազատման խթանումն անպտղության բուժման ամենից պահանջված մեթոդներից է: Այն ենթադրում է մի քանի ձվաբջիջների հասունացման խթանում՝ ձվարաններում: Այդ նպատակով, դաշտանային ցիկլի 2-3րդ օրից սկսած, կինը ստանում է հոնադոտրոպին պարունակող ներարկումներ: Արդյունքում, ձվարաններում հասունանում են մի քանի ձվաբջիջներ, ինչն էլ մեծացնում է բեղմնավորման հավանականությունը:

 

 Ո՞րն է ձվազատման խթանման նպատակը և ե՞րբ կա դրա անհրաժեշտությունը

 Ժամանակակից բժշկության մեջ, հորմոնալ դեղերի միջոցով ձվազատման խթանումն իրականացվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ բացակայում կամ անկանոն է օվուլյացիան:

 Կնոջ օրգանիզմում օվուլյացիան վերականգնելու համար նախ անհրաժեշտ է պարզել դրա բացակայության հստակ պատճառները և չեզոքացնել անբարենպաստ բոլոր գործոնները:

 Գոյություն ունի ձվազատման վերահսկման 2 մեթոդ, որոնց համատեղ կիրառումը միայն կօգնի հասնել ցանկալի արդյունքի.

  1. բեղմնավորման համար նպաստավոր օրերի հաշվարկում
  2. ուլտրաձայնային մոնիթորինգ (ֆոլիկուլոմետրիա)

 Petri-Dishes-BlueԱնկախ օգտագործվելիք դեղորայքից՝ նախքան խթանումն անհրաժեշտ է իրականացնել նաև ամուսնու\զուգընկերոջ սերմի քննություն (սպերմոգրամմա): Հետազոտությունը պետք է կատարել անմիջապես օվուլյացիայի խթանման պլանավորումից առաջ:

 Ծանոթացե՛ք մեր կենտրոնում ձվազատումը խթանելու նպատակով կիրառվող դեղորայքին՝ առավել մանրամասն: