Դոնորական սերմ

Արտամարմնային բեղմնավորում իրականցնելիս՝ որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում օգտվելու դոնորական սերմից:

Դոնորական սերմի կիրառման ցուցումներն են՝

  1. տղամարդու մոտ առկա բարդ հիվանդություններ, որոնք կարող են ժառանգաբար փոխանցվել երեխային,
  2. տղամարդու մոտ սերմնարտադրության բացակայություն,
  3. սպերմատոզոիդների ցածր որակ,
  4. հղիության համար սեռական զուգընկերոջ բացակայություն: Սերմնահեղուկի

Դոնորը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների.

  1. տարիքը՝ 18-35,
  2. արտաքին և ֆիզիկական լավ տվյալներ,
  3. վնասակար սովորությունների և գենետիկ հիվանդությունների բացակայություն (այդ թվում նաև մոտ ազգականների մոտ),
  4. որոշակի լուրջ բարդությունների հանգեցնող հիվանդությունների բացակայություն (տարբեր ինֆեկցիաներ, հեպատիտի տեսակներ, վեներական հիվանդություններ և այլն):

Բոլոր այն անձինք, ովքեր համապատասխանում են վերը նշված չափանիշներին, կարող են դիմել «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոն:

Ծանոթանալ մանրամասներին

sperm donor