Փոխնակ Մայրություն

Ո՞վ Է Փոխնակ Մայրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխնակ մայրություն հասկացությունը սահմանում է՝ «Գեստացիոն կրողը (փոխնակ մայրը) այն կինն է, որի մոտ հղիությունը սկսել է  երրորդ կողմին պատկանող ձվաբջջի  եւ սպերմատոզոդիդի  բեղմնավորման  միջոցով: Այդ կինը  կրում է երեխային այն պայմանով կամ նախնական համաձայնությամբ, որ ծնված երեխայի ծնողներն են համարվելու այն անձինք, որոնց  դոնորական սաղմը օգտագործվել է տվյալ  բեղմնավորման համար:

Սա չբերության դեմ պայքարի մեթոդ է: Հետաքրքրական է, որ սուրոգատ մայրերի ծառայությունից օգտվել են  հնուց, անգամ բիբլիական ժամանակներից: surrogate mother in armenia

Ժամանակակից տարբերակում` տղամարդու սերմը ենթարկվում է հատուկ մշակման, որից հետո արհեստական բեղմնավորման արդյունքում ստացված էմբրիոնը` սաղմիկը,  ներարգանդային իսեմինացիայի եղանակով տեղադրվում է սուրոգատ մոր արգանդում: Իրականում սուրոգատ մայրը նա է, ով ինչպես արդեն նկատեցինք, միայն իր արգանդում  կրում է արհեստական ճանապարհով ձևավորված ուրիշի երեխային: Արհեստականորեն ստացված սաղմիկը, աճեցվում է հատուկ լաբորատոր պայմաններում,  իսկ սուրոգատ մաjրն իր արգանդում երեխային կրում է մինչեւ հղիության ավարտը, որպեսզի ծննդաբերելուց հետո փոխանցի գենետիկ ծնողներին:

Պետք է հիշել, որ գենետիկ, արյունակցական որևէ կապ չկա սուրոգատ մոր եւ երեխայի միջեւ:

Փոխնակ Մայրությունն Աշխարհում

Սուրոգատ մայրությունը տարածված երեւույթ  է, չնայած օրենքներն ամենատարբեր դրսեւորումներն ունեն տարբեր երկրներում, սկսած միանգամայն  լոյալությունից, ավարտված խստագույն  արգելքներով: Բայց, եթե Ֆրանսիայում սուրոգատ մայրությունը արգելված է, ապա ԱՄՆ-ում այն մեծ տարածում ունի, շատ հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Մայքլ Ջեքսոնը, Քրիստիանու Ռոնալդուն  դիմել են այդ քայլին:

Փոխնակ Մայրությունը Հայաստանում

Պայմանավորված վերարտոդրողական բժշկության զարգացմամբ` մասնավորապես էքստրակորպորալ` արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաների  և իհարկե, Հայաստանում 2002 թվականին օրենքի ու սուրոգատ մայրությունը կանոնակարգող նորմատիվ միջոցների ընդունման հետ` Հայաստանում նույնպես փոխնակ մայրությունը բավականաչափ տարածում է ստացել: