Հոգեբանական Աջակցություն

Ինչոի՞ է Կարևոր Հոգեբանական Աջակցությունը

Ներդաշնակեցնելով Ձեզ, հնարավորություն տվեք արարելու Ձեր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ մանկիկի ծնունդը

Այսօրվա կյանքի ռիթմը ստիպում է կնոջը ամենուր կրելու հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն, ինչը շատ հաճախ խանգարում է կյանքի բնականոն ընթացքին՝ կնոջ մայր դառնալուն: Այդ ծանրաբեռնվածությունը սովորաբար ինքնուրույն թոթափել շատ դժվար է լինում, և հոգեբանական աջակցությունն այդ հարցում հղիություն պլանավորող և արդեն հղի կանանց համար կարող է լավագույն միջոցը լինել:

Գայություն ունի՞ արդյոք հոգեբանական անպտղության ֆենոմեն:

Գիտականորեն ապացուցված է, որ հոգեբանական անպտղության ֆենոմենը  պայմանավորված է տարբեր սթրեսային իրավիճակների հետևանքով առաջացած նյարդա-հումորալ համակարգի աշխատանքի խաթարմամբ, որն օրգանիզմի բոլոր գործընթացների կարգավորման մեջ գլխավոր դեր ունի: Արդյունքում տուժում են բոլոր օրգան համակարգերի՝ այդ թվում նաև ռեպրոդուկցիայի համար պատասխանատու օրգանների ֆունկցիաները, որոնք խիստ իջեցնում են բեղմնավորման և հետագա հղիության հավանականությունը: