Հոգեբանական աջակցություն

Ներդաշնակեցնելով Ձեզ, հնարավորություն տվեք արարելու Ձեր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ մանկիկի ծնունդը

Այսօրվա կյանքի ռիթմը ստիպում է կնոջը ամենուր կրելու հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն, ինչը շատ հաճախ խանգարում է կյանքի բնականոն ընթացքին՝ կնոջ մայր դառնալուն: Այդ ծանրաբեռնվածությունը սովորաբար ինքնուրույն թոթափել շատ դժվար է լինում, և հոգեբանական աջակցությունը այդ հարցում հղիություն պլանավորող և արդեն հղի կանանց համար կարող է լավագույն միջոցը լինել:

Գայություն ունի՞ արդյոք հոգեբանական անպտղության ֆենոմեն:

Գիտականորեն ապացուցված է, որ հոգեբանական անպտղության ֆենոմենը  պայմանավորված է տարբեր սթրեսային իրավիճակների հետևանքով առաջացած նյարդա-հումորալ համակարգի աշխատանքի խաթարմամբ, որն օրգանիզմի բոլոր գործընթացների կարգավորման մեջ գլխավոր դեր ունի: Արդյունքում տուժում են բոլոր օրգան համակարգերի՝ այդ թվում նաև ռեպրոդուկցիայի համար պատասխանատու օրգանների ֆունկցիաները, որոնք խիստ իջեցնում են բեղմնավորման և հետագա հղիության հավանականությունը:arttherapy

Ստրեսոգեն ազդակները կարող են լինել շատ բազմազան, և դրանցից առավել հաճախ հանդիպողներից են.

  1. Երեխա ունենալու մեծագույն ցանկության դոմինանտ միտքը
  2. Ընտանեկան ծանր իրավիճակը
  3. Շրջապատի ճնշումները
  4. Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ՝ ներքին (երբ կինը միաժամանակ ունի հավասարազոր, բայց տարբեր ուղղվածության նպատակներ. օրինակ՝ զբաղվել կարիերայով և երեխա ունենալ) և արտաքին
  5. Մշտական նյութական դժվարությունները
  6. Աշխատանքային ծանրաբեռնվածությունը
  7. Մտերիմի կորուստը
  8. Տևական անհանգստացնող ցանկացած կպչուն միտքը
  9. Հղիության ուշացման փաստն ինքը բերում է սեփական անպտղության և անլիարժեքության զգացողության, ինչը ինքնին հզորագույն սթրեսոգեն գործոն է

Այս ամենի արդյունքում խանգարվում է ոչ միայն մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիաները, այլև հոգեբանական վիճակը, որը դրսևորվում է հուզական  անկայունությամբ, տրամադրության փոփոխականությամբ, ներքին անհանգստությամբ, սեփական ուժերի նկատմամբ անվստահությամբ, վախերի, տագնապների  և այլ ձևերով:

Հղիության հոգեբանական առանձնահատկությունները

Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ ժամանակաշրջան է, երբ փոխվում է ոչ միայն կնոջ մարմինը, այլև “Ես”-ի ընկալումը, արժեքները, հայացքները, հաճախ նաև հղիի բնավորությունը և վարքը: 

 Ֆիզիոլոգիական տեղաշարժերի արդյունքում փոփոխվում, սրվում է կնոջ հուզական աշխարհընկալումը՝ դարձնելով նրան գերզգայուն և՛ դրական, և՛ բացասական ազդակների նկատմամբ, տպավորվող, խոցելի, անհասկանալի և անորոշ ապրումներով լեցուն, անհանգստության հակված,  հաճախ տանգնապալի զգացողություններով՝ կապված հղիության ընթացքի, ծննդաբերության և երեխայի առողջության հետ: Իսկ հղի կնոջ բոլոր զգացողություններն ու ապրումներն ուղղակիորեն ազդում են պտղի վիճակի, հղիության, ծննդաբերույթյան ողջ ընթացքի, ինչպես նաև երեխայի հետծննդյան աճի ու զարգացման վրա:

Սա մի ժամանակ է, երբ բոլոր ներքին զգացողությունները շատ վառ, բուռն և սրտին մոտ են ապրվում կնոջ կողմից, և հաճախ խոսքերը չեն հերիքում արտահայտելու և լուծումներ տալու դրանց…Իսկ հոգեհուզական խնդիրների լուծման լավագույն միջոցներից մեկը արտ-թերապիան է:

Հոգեբանական աջակցություն արտ-թերապիայի միջոցով

Ինչու՞ արտ-թերապիա: Արտ-թերապիան արվեստի միջոցով ապաքինման հնագույն մեթոդներից է և հանդիսանում է հոգեբանական աջակցության ամենաարդյունավետ ուղղություններից մեկը, որը հնարավորություն է տալիս աջակցել կնոջը հասնելու հոգեհուզական ներդաշնակության, սեփական անձի նորովի ընկալման՝ հիմնվելով անձի ներքին ինքնակարգավորող ռեսուրսների վրա: Այն օգնում է սրելու ինտուիցիան, հասկանալու ներաշխարհի ազդակները և ժամանակին արձագանքելու դրանց:

Արտ-թերապիան հանդիսանում է հոգեթերապիայի այն ամենաանվնաս ու ներգործուն մեթոդը, որը շատ մատչելի է բոլորին՝ անկախ մարդու բնավորությունից և անհատական առանձնահատկություններից, նաև հրաշալի միջոց է ստեղծագործականությամբ դրսևորելու հույզերը, զգացմունքները, ապրումները, տագնապները:

Այն ուղղված է ներքին ստեղծագործական պոտենցիալի ինքնաբուխ արտահայտմանը, որի միջոցով բացահայտվում, շոշափելի են դառնում, վերապրվում և շտկվում են առկա հոգեբանական  խնդիրները:

Արտ-թերապիայի տեխնիկական հնարավորությունները բազմազան են:  Երևանի  մարդու վերարտադրությանկենտրոնում` “Fertility Center”-ում գտնվող  Նիրվանասրահում անց են կացվում արտ-թերապևտիկ ծրագրային հանդիպումներ՝ հղիների և հղիանալու դժվարություններ ունեցող կանանց համար՝ օգտագործելով մեթոդի տարատեսակ տեխնիկաներից՝ նկարչությունը, ծեփը, կոլլաժը, երաժշտությունը, ջրով և ավազով աշխատանքները:

Հանդիպումներն անց են կացվում և՛ խմբային և՛ անհատական ձևերով:

Արտ թերապիայի  հնարավորություններն ու արդյունավետությունը հղիների ևհղիանալու դժվարություններ ունեցող կանանց համար

Այս մեթոդը շատ արդյունավետ է և՛ հղիների համար, ուր խնդիր ունենք ներդաշնակության հասնելու երկու անձանց` պտղի և մայրիկի հոգեհուզական ոլորտում, և՛ նաև այն կանաց համար, ովքեր երկար ժամանակ պայքարել են հղիանալու և մայր դառնալու համար՝ կանայք ովքեր ունեցել են բազում ու հաճախ երկարատև սթրեսներ, տևական լարվածություն, դյուրազգացություն, վախեր, տագնապներ, անհանգստություններ:

Արտ-թերապևտիկ պարապմունքների շնորհիվ, օգտագործելով ենթագիտակցության հնարավորությունները, կինը հասնում է իր և շրջապատող աշխարհի միջև ներդաշնակության, սկսում է իր հետ կատարվող իրադարձություններին նայել այլ տեսանկյունից, և հասկանալ, թե ինչ ուղղությամբ շարժվել:

Կենտրոնում անցկացվող արտ-թերապևտիկ պարբերական հանդիպումները կնոջը հնարավորություն են տալիս ունենալու.

  1. Ինքնազգացողության լավացում
  2. Տրամադրության դրական փոփոխություններ
  3. Տագնապների, վախերի, անհանգստության զգացման նվազում, վերացում
  4. Հոգեհուզական կայունության ապահովում
  5. Բավարարվածության զգացողության ձևավորում
  6. Վստահության սեփական ուժերի նկատմամբ, հեշտ հղիանալու և ծննդաբերելու, առողջ մանկիկ ունենալու համոզմունքի ստեղծում
  7. Ներքին ինքնակարգավորող ռեսուրսների բացահայտում և զարգացում
  8. Ներդաշնակության զգացողության ձևավորում` սեփական “Ես”-ի և մանկիկի, սեփական արտաքինի և շրջապատի, զգացողությունների և վարքի միջև
  9. Երեխայի հետ հոգեհուզական կապի ամրապնդում
  10. Քնի կարգավորում

Հոգեբանական աջակցության արդյունքում կնոջ մոտ տեղի է ունենում հոգեբանական լարվածության պարպում և լիարժեք կյանքի համար ներքին ռեսուրսների վերականգնում, ինչը որպես կանոն բերում է հղիանալու հավանականության զգալի մեծացման, իսկ արդեն հղիների մոտ՝ հոգեֆիզիկական նեդաշնակության, հեշտ ծննդաբերելու և առողջ մանկիկ ունենալու հնարավորության:

Հանդիպումները վարում է հոգեբան, արտ-թերապևտ, 10 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող՝ Սուսաննա Մկրտչյանը