Լաբորատոր հետազոտություններ

Ներկայում, գերձայնը լայն կիրառում ունի մանկաբարձության ոլորտում, պարզելու համար սաղմի, պտղի, պլացենտայի վիճակը: Առաջին գերձայնային հետազոտությունը կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը: Գերձայնային տոմոգրաֆի միջոցով, այս week5-ultrasoundժամկետում, կարելի է պարզել երեխայի ներարգանդային տարիքը, պտղի քանակը` մեկ կամ ավելի, որտեղ է տեղակայված` արգանդում, թե փողում, ինչպե՞ս է զարգանում: Հետագայում գերձայնը հնարավորություն կտա պարզելու պլացենտայի, պտղաջրերի, պտղի վիճակը, սեռը և արատների առկայությունը:

Ինչպե՞ս պատրաստվել էխոսկոպիկ հետազոտությանը

Հղիության վաղ ժամկետներում գերձայնային պատկերը ավելի տեսանելի է, երբ կինը հետազոտվում է լիքը միզապարկով, այդ պատճառով անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ և չմիզել 1 ժամ՝ մինչև հետազոտությունը:

Հետազոտության ընթացքում, էկրանի պատկերը կարող է լինել ոչ այնքան հստակ, այդ պատճառով, ցանկության դեպքում, կարող եք  խնդրել բժշկին բացատրել` ինչ է ինքը տեսնում էկրանի վրա: Պրոցեդուրայի վերջում, կարող եք ստանալ նաև Ձեր մանկան առաջին պատկերը:

Ամբողջ պրոցեդուրայի տևողությունը 30 րոպեն չի գերազանցում:

Էխոսկոպիկ հետազոտության անվտանգության մասին

fetus ultrasound imageՆախկինում կային մտավախություններ, որ գերձայնային հետազոտությունը վտանգավոր է պտղի առողջության համար: Հետագայում դրանք հերքվեցին: Պետք է ասել, որ, ի տարբերություն ռենտգեն հետազոտության, գերձայնը վտանգավոր չէ ճառագայթային ծանրաբեռնվածության իմաստով, բայց և այնպես, պետք է այն կատարել միայն անհրաժեշտության դեպքում:

Ներկայում խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն կատարել միայն մեկ անգամ, հղիության 16-18 շաբաթական ժամկետում: Բայց հիշեք, որ երբ առաջանում են ինչ-որ բարդություններ, օրինակ` արյունային արտադրություն, պտղի շարժման խանգարում և այլն, միայն գերձայնը կարող է տալ ճիշտ պատասխան: