Ինսեմինացիա

Ինսեմինացիան կնոջ սեռական ուղիներ սերմի ներմուծումն է՝ արհեստական ճանապարհով: Միջամտությունն իրականացվում է iuipic2օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով:

 Մեր օրերում առավել հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիան, երբ արգանդի խոռոչ ներարկվում է նախապես հատուկ մշակված, ընտրված սպերմատոզոիդների զանգվածը:

 Արհեստական բեղմնավորումն ինսեմինացիայի ճանապարհով իրականացվում է ամուսնու սերմով կամ դոնորից ստացված սերմնաբջիջներով:

 Ինսեմինացիան ցուցված է հետևյալ դեպքերում`

  1. սեռական խանգարումներ,
  2. ցերվիկալ գործոնով պայմանավորված անպտղություն, երբ ամուսնու սերմը սեռական ուղիներում անկենսունակ է դառնում,
  3. սերմի որակական հատկանիշների վատթարացում,
  4. անհայտ ծագման անպտղություն (երբ զույգն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, սակայն պատճառը մնում է անհայտ),
  5. այն դեպքերում երբ արտամարմնային բեղմնավորումը դեռ վաղաժամ է կամ շատ թանկարժեք:

 Ինսեմինացիայի ճանապարհով ծնված երեխան գենետիկական և այլ առումներով իր ծնողների լիարժեք զավակն է: Եթե այն իրականացվել է դոնորի սերմով, ապա երեխան կիսով չափ կրում է դոնորի ժառանգականությունը:

 Ինսեմինացիան որևէ վնաս չի հասցնում մոր առողջությանը: