Ֆոլիկուլի վերահսկողություն

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ սքրինինգը) հրաշալի միջոց է ֆոլիկուլի աճին հետևելու համար:Pomoshh-KTR-v-vyyavlenii-narushenij-zdorovya-beremennoj

Ֆոլիկուլի վերահսկողության ընթացքում, բժիշկը հետևում և արձանագրում է արգանդում և ձվարաններում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Այս կերպ մասնագետը կարող է 90 տոկոս ճշգրտությամբ բացահայտել ձվազատման, հետևաբար նաև բեղմնավորման համար ամենանպաստավոր օրը:

 

Ֆոլիկուլոմետրիայի ցուցումներն են՝

  1. անկանոն դաշտանային ցիկլ,
  2. հորմոնալ շեղումներ,
  3. անպտղության պատճառի ախտորոշում,
  4. նախապատրաստում արտամարմնային բեղմնավորմանը,
  5. ձվազատման խթանումից հետո՝ արգանդի և ձվարանների վիճակի վերահսկում,
  6. օվուլյացիայի հստակ օրվա որոշում:

 Այն կանայք, ովքեր ընդունում են ձվազատումը խթանող դեղորայք, անպայման պետք է կանոնավոր կերպով ենթարկվեն ուլտրաձայնային հետազոտության ` օրգանիզմի պատասխան արձագանքը գնահատելու համար:

 Եթե մի քանի ֆոլիկուլ աճում են միաժամանակ, ապա մեծանում է բազմապտուղ հղիության հավանականությունը: