«Fertility Center»-ը` «Տարվա լավագույն Վերարտադրողական առողջության կենտրոն»

Fertility-center-huso-astgh (1)

Մայիսի 13-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օրեպայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացավ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ – Հուսո Աստղ – 2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը»:

Միջոցառման նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին:

«Տարվա լավագույն Վերարտադրողական առողջության կենտրոն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնը:

Կենտրոնի ցուցանիշները տարածաշրջանում ամենաբարձրն են: Ըստ 2014 թվականի վիճակագրական տվյալների՝ Հայաստանում, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ եկած ամենից շատ երեխաներ ծնվել են հենց «Fertility Center» պտղաբերության կենտրոնում:

«Fertility Center» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանին մրցանակը հանձնեց «Համազգային վստահության խորհրդի» նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

  – Շնորհակալ եմ մեր կենտրոնի աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար: ԻնձFertility-center-huso-astgh (4) համար այսօր կրկնակի ուրախալի է, քանի որ, սկսելով զրոյից, այսօր արդեն հասել ենք մեր կենտրոնում նորագույն բժշկական մեթոդների կիրառման: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել, քանի որ առանց այդ աջակցության նման կարճ ժամանակահատվածում դժվար կլիներ նման հաջողությունների հասնել: Անգնահատելի է նաև մեր կենտրոնի բժշկուհիների՝ Լուիզա Մելիքսեթյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Ռուզաննա Ճզմաչյանի, Արմինե Թումանյանի և շատ ուրիշների կատարած աշխատանքը, ում շնորհիվ մենք արժանացանք այս մրցանակին:

 Այսօր, աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ Եվրապայից, Ասիայից, ԱՄՆ-ից, նույնիսկ Ֆիլիպիններից մեր կենտրոն են այցելում շատ ու շատ անպտուղ զույգեր, ինչն արդեն իսկ մեր աշխատանքի ամենաբարձր գնահատանքն է:

Շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել նաև իմ ծնողներին, հատկապես հորս՝ Մարտին Համբարձումյանին, ով իր հերթին մեծ ներդրում է ունեցել բժշկագիտության զարգացման մեջ և եղել է այս դահլիճում ներկա շատ բժիշկների դասախոսը,- իր շնորհակալական խոսքում ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Էդուարդ Համբարձումյանը ելույթից հետո հանդիսատեսին ներկայացրեց իր հեղինակած «Էլեգիա» ստեղծագործությունը:

Հիշեցնենք նաև, որ Համբարձումյանների բժշկական ընտանիքից ևս մեկ բժիշկ՝ ուռուցքաբան, ռադիոլոգ Անդրիաս Համբարձումյանը ևս արժանացավ մրցանակի՝ «Տարվա բժիշկ» անվանակարգում:

Նյութը պատրաստեց Doctors.am կայքը