Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է անպտղությունը:

Անպղությունը հղիության բացակայությունն է զույգի մոտ մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում ` առանց հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման:

Որո՞նք են տղամարդու անպտղության պատճառները:

  • Ինֆեկցիաներ և բորբոքային խնդիրներ
  • Հորմոնալ խանգարումներ
  • Վարիկոցելե
  • Իմունոլոգիական խնդիրներ
  • Գենետիկական պատճառներ
  • Սերմնատար ծորանների անցանելիության խանգարումներ
  • Էակուլյացիայի խանգարումներ
  • Իդիոպաթիկ կամ անհայտ ծագման խնդիրներ և այլն:

Անպտղության բուժման ի՞նչ մեթոդներ կան:

  • Օվուլյացիայի խթանում
  • Բեղմնավորում
  • Արհեստական բեղմնավորում
  • ԻՔՍԻ
  • Ամորձու բիոպսիա
  • Դոնորական ձվաբջիջեր (օվոցիտներ)
  • Դոնորական սերմ
  • Փոխնակ մայրություն
  • Հիստերոսկոպիա
  • Լապարոսկոպիա

Որո՞նք են տղամարդու անպտղությանը նպաստող գործոնները:Couple ignoring each other

Հաճախ տղամարդու անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած բորբոքային հիվանդությունները: Սերմի որակը կարող է փոփոխվել նաև ընդհանուր ծանր հիվանդությունների՝ թունավորման (թմրամոլություն, ալկոհոլիզմ) պայմաններում, ինչպես նաև վնասակար ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության և նեյրոէնդոկրին խանգարումների դեպքում: Հազվադեպ դեպքերում տղամարդու անպտղության պատճառներն են հանդիսանում սեռական թուլությունը, որը խոչընդոտում է սերմի դուրս բերմանը, միզուղիների զարգացման արատները:

Որո՞նք են կնոջ անպտղությանը նպաստող գործոնները:

Կանացի անպտղության պատճառ կարող է հանդիսանալ արգանդի խոռոչում ձվաբջջի հայտնվելու պայմանների բացակայությունը: Ֆալոպյան փողերի բացակայության կամ դրանց անանցանելության դեպքում ձվաբջիջը չի կարող կապվել սպերմատոզոիդի հետ: Այս դեպքում խոսքը գնում է անպտղության փողային տեսակի մասին: Նման անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնց հիմնական հարուցիչներն են խլամիդիաները, ուրեոպլազմաները, գոնոկոկկերը և այլ վարակները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով:

Ե՞րբ դիմել բժշկի:

  • Մինչև 35 տարեկան կանայք կարող են դիմել ռեպրոդուկտոլոգին` անպտղության խնդիրներով զբաղվող մասնագետին, եթե 1 տարվա ընթացքում հղիությունը բացակայում է
  • 35 և ավելի տարեկան կանայք ամուսնանալուց կամ կանոնավոր սեռական կյանքով ապրելուց 6 ամիս հետո , եթե բացակայում է հղիությունը:
  • Հատկապես այն կանայք , ովքեր, անկախ իրենց տարիքից, մինչ ամուսնանալն ունեցել են դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ ժամանակ չկորցնեն և անմիջապես դիմեն մասնագետին:

Ի՞նչ է արհեստական բեղմնավորումը:

Արհեստական բեղմնավորումը տղամարդու կամ դոնորի հատուկ մշակված սերմի տեղադրումն է արգանդի վզիկում պլաստիկ կատետրի միջոցով:

Ովքե՞ր կարող են դառնալ սերմնաբջջի դոնորներ:

  • հիվանդների բարեկամներն ու ծանոթները,
  • արհեստավարժ անանուն դոնորները: