Անպտղության պատճառներն ու բուժման մեթոդները. Քնարիկ Ալեքսանդրյան

Aleksandryan-Knarik-600x450

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը ներկայացնում է անպտղության դեմ պայքարի հիմնական ձևերն ու տալիս օգտակար խորհուրդներ:

 

-Ներկայացրեք խնդրեմ, Հայաստանում անպտղության հետ կապված ամենատարածված պատճառները:

 

-Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս:

Իսկ առհասարակ, անպտղության առաջին պատճառը սեռավարակներն են, Հայաստանում մեծ տոկոս են կազմում արտագնա աշխատողները, կարծում եմ սեռավարակների առաջացման հիմնական պատճառը հենց դա է:

Հաճախ,ամուսնությունից մեկ շաբաթ անց, աղջիկները գանգատվում են հաճախամիզությունից, նմանվում է ցիստիտի, բայց ցիստիտ չէ, 5-6 օր անց սկսում են իրենց լավ զգալ: Երբեմն լսում են հարևանուհու խորհուրդը և ընդունում են դեղահաբեր մեկ օր, սիմպտոմատիկան անցնում է, սակայն հիվանդությունը անցնում է քրոնիկական ընթացքի: Այդ թվացյալ առողջ վիճակը բերում է նրան, որ բժշկի չեն գնում, հետո տեսնում են որ ամիսներ անց երեխա չկա: Գալիս են բժշկի, պարզվում է ուրեոպլազմա հիվանդությունն ունեն, որը համարվում է սեռավարակ։

Սեռավարակները տղամարդկանց մոտ ազդում են սերմի որակի վրա, բայց, երբ հանում ես վարակը, սերմը վերականգնելը շատ հեշտ է: Իսկ կանանց մոտ դրանք առաջացնում են շատ փոփոխություններ. սկսվում են բորբոքային պրոցեսներ, առաջին հերթին մեծ հարվածի է ենթարկվում արգանդափողը՝ արգանդափողի ֆունկցիան հանդիսանում է սերմնաբջիջների հանդիպումը ձվաբջջին և տեղի է ունենում բեղմնավորումը: Օրինակ` խլամիդիոզը բերում է արգանդափողերի կպումային պրոցեսի առաջացմանը և, հետևաբար, զույգը տառապում է անպտղությունից: Դրա համար ես կողմ եմ, որ նախօրոք ստուգվեն: Օրինակ, երբեմն հանդիպում եմ մարդկանց, որ գալիս ու ասում են, թե մինչև ամուսնանալը ցանկանում են ստուգվել, ես շատ ողջունում եմ այս քայլը, կարծում եմ` մեր հայ ժողովրդի մենթալիտետի հարցն է: Աղջիկները հաճախ հետևողական են լինում նախքան ամուսնանալը հետազոտվելու հարցում, իսկ տղամարդիկ զերծ են մնում: Այս կարծրատիպը պետք է կոտրել:

Անպտղության հաջորդ կարևոր պատճառը ձվազատման խանգարումն է(անօվուլյացիան), որի պատճառը կարող է հանդիսանալ Պոլիկիստոզ ձվարանային համախտանիշը` իր վառ արտահայտված սիմպտոմատիկայով: Ի դեպ, նշեմ` մեր հայկական պոպուլյացիայում դա մեծ տոկոս է կազմում․ հորմոնալ խանգարումը նույնպես կարող է բերել անձվազտման։

Անպտղության պատճառներից է նաև արգանդի պարանոցի լորձային խցանը․այն պետք է լինի մածուցիկ, որպեսզի սպերմատազոիդները կարողանան թափանցել արգանդի վզիկով և հասնեն ձվաբջիջներին։

Ձվարանների վաղաժամ հյուծման համախտանիշի դեպքում ևս, ցավալի է, սակայն հաճախակիացման միտում է նկատվում: Այն հանդիպում է մինչև 40 տարեկան կանանց մոտ։

Ինչպես նաև նկատում ենք, որ կանայք իրենց նվիրում են կարիերային, հասնելով որոշակի տարիքի, (40 և ավելի) ցանկանում են երեխա ունենալ:

Մինչև մեզ դիմելը ամիսներով ֆոլիկուլոմետրիաների են գնում, ստուգում են իրենց ձվազատումը, նրանց սովորաբար ասում են`ամեն ինչ լավ է, դուք կհղինանաք: Բայց, պետք է ավելացնեմ, որ յուրաքանչյուր ֆոլիկուլ չէ, որ պարունակում է ձվաբջիջ: Կանանց մոտ հորմոնալ հետազոտության արդյունքում պարզվում է, որ արդեն ձվարանները մարման փուլում են, այսինքն իրենց ձվաբջիջները այլևս կենսունակ չեն բեղմնավորման համար, յուրաքանչյուր խնդիր ունի լուծում և այստեղ օգնության է հասնում դոնորական ձվաբջիջը։

Սակայն կցանկանայի ավելացնել, որ յուրաքանչյուր կին, ում տարիքը 40 և ավելին է, պետք չէ չսպասեն, թե երբ կհղիանան․անմիջապես պետք է դիմել գինեկոլոգ –ռեպրոդուկտոլոգների։

-Ո՞ր տարիքից պետք է դիմել գինեկոլոգի: Արդյո՞ք նախնական հետազոտությունները նպաստում են անպտղության խնդիրների նվազեցմանը:

-Կցանկանայի նշել, որ զույգը նախքան ամուսնանալը ցանկալի է, որ անցնի որոշակի հետազոտություններ՝աղջիկը հանձնի ինֆեկցիաներ, հորմոններ որոշակի և ուլտրաձայնային հետազոտություն, իսկ տղան սերմի քննություն և ինֆեկցիաներ. որքան վաղ են ախտորոշվում խնդիրները, այնքան հեշտ են լուծվում և զերծ ենք մնում հետագա բարդություններից։

Չէի ցանկանա տարիք առանձնացնել, սակայն, եթե մինչև 35 տարեկան դիմած կանանց մոտ անպտղություն ախտորոշումը դրվում է այն ժամանակ, երբ մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիություն չի գրանցվում, ապա 35 տարեկանից հետո ախտորոշումը դրվում է մինչև 6 ամիս կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայությունը։

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն կնոջ և տղամարդու կենսակերպը, որպեսզի պտղաբերության հետ կապված խնդիրներ չառաջանան:

-Լինեն հավատարիմ մեկը մյուսին, ունենան մոնոգամ ամուսնություն։

-Արդյո՞ք հղիության վարման ընթացքը կախված է նրանից, թե ինչ տարբերակով է տեղի ունեցել բեղմանվորումը: Կա՞ն ինչ-որ ցուցումներ կամ հակացուցումներ, որոնք տրվում են այս կամ այն մեթոդով բեղմավորում ունեցած կնոջը:

– Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայի կիրառմամբ և բնական ճանապարհով առաջացած հղիությունների միջև որևէ տարբերություն չկա, սակայն հղիության ընթացքում բարդությունների ռիսկն է մեծ, քանզի նրանք ունենում են Բարդացած Մանկաբարձա-գինեկոլոգիական անամնեզ:

ԱՄԲ-ից (Արտամարմնային բեղմնավորում) հետո գոյություն ունեն վարման մի շարք առանձնահատկություններ:

Օրինակ` ինքնաբեր վիժումների ռիսկը առաջին տրիմեստրում կազմում է 30-ից 70 տոկոս: