+374 60 506 601
+374 10 544 368
+374 10 660 100

Բարի Գալուստ Ֆերթիլիթի Սենթր Պտղաբերության Կենտրոն

 IVF doctors have worked abroad Մեր բազմալեզու և հոգատար մասնագետներն ամենօր օգնում են աշխարհի ավելի քան 30 երկրների այցելուներին հաղթահարել մայրանալու արգելքները
 most babies born in Armenia after ART are from Fertility Center ՀՀ-ում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ 2017թ-ին լույս աշխարհ եկած 795 երեխաներից 315-ը ծնվել են հենց Ֆերթիլիթի Սենթր-ում: Մենք առաջատարն ենք ՀՀ-ում արդյունավետ հղիությունների քանակով, մինչդեռ ՀՀ-ն Արտամարմնային բեղմնավորումների քանակով 3-րդն է Եվրոպայում
european flag Մեր կենտրոնը միակն է ՀՀ-ում, որն արժանացել է Եվրոպական ISO վստահության բարձրագույն պարգևատրմանը
 IVF offices Ֆերթիլիթի Սենթր կենտրոնում դուք կարող եք անհոգ լինել անպտղության բուժման բոլոր հարցերում, քանզի մեր բժիշկները մասնագիտացված են մի շարք զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք այլ պետություններում

Մենք Չենք Խոստանում Անհնարինը
Մենք Անում Ենք Հնարավորինը

Հաջողակ Հղիություններ

0
%
Հաջողակ Հղիություններ
35 տարեկանից ցածր կանանց դեպքում

Պտղաբերության Ծառայություններ

Ինչպես ենք մենք օգնում

Ներկայումս գերձայնը լայն կիրառում ունի մանկաբարձության ոլորտում, պարզելու սաղմի, պտղի, պլացենտայի վիճակը: Առաջին գերձայնային հետազոտությունը կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը:

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ սքրինինգը) հրաշալի միջոց է ֆոլիկուլի աճին հետևելու համար: Ֆոլիկուլի վերահսկողության ընթացքում, բժիշկը հետևում և արձանագրում է արգանդում և ձվարաններում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները:

Ինսեմինացիան կնոջ սեռական ուղիներ սերմի ներմուծումն է՝ արհեստական ճանապարհով: Միջամտությունն իրականացվում է օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով:

Ձվազատման խթանումն անպտղության բուժման ամենից պահանջված մեթոդներից է: Այն ենթադրում է մի քանի ձվաբջիջների հասունացման խթանում՝ ձվարաններում: Այդ նպատակով, դաշտանային ցիկլի 2-3րդ օրից սկսած, կինը ստանում է հոնադոտրոպին պարունակող ներարկումներ:

Ֆերթիլիթի Սենթր Պտղաբերության Կենտրոն Հայաստանում

Մարդու Վերարտադրողության Կենտրոն Երևանում

Ի՞նչ է Անպտղությունը

Անպղությունը հղիության բացակայությունն է զույգի մոտ մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում ` առանց հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման: Աշխարհի զույգերի 15% տառապում է անպտղությամբ, Հայաստանում այդ ցուցանիշը տատանվում է 17-18%-ի միջև: Կնոջ մոտ անկանոն դաշտանային ցիկլի կամ վերջինիս բացակայության, ինչպես նաև 35 տարեկանից բարձր տարիք ունեցող կանանց խորհուրդ է տրվում դիմել անպտղության կենտրոն: Մենք՝ Ֆերթիլիթի Սենթր կենտրոնում օգնում ենք անպտղությամբ տառապող ընտանիքներին բացահայտել հղիության բացակայության հնարավոր պատճառները և գտնել անպտղության բուժման օպտիմալ տարբերակները: Ծայրահեղ ծանր դեպքերում կարող է առաջարկվել նաև փոխնակ մայր ծառայությունը:

Անպտղության 40% դեպքերում պատճառն հանդիսանում է տղամարդը, 50%-ի մոտ խնդիրներ լինում են կնոջ մոտ, իսկ մնացած 10% դեպքերում անպտղության պատճառներն անհայտ են լինում: Չնայած այս ցուցանիշներին մեր անպտղության կլինիկա այցելուների մեծամասնությունը կարողանում են վայելել ծնող լինելու բերկրանքը:

Ի՞նչ է Արհեստական Բեղմնավորումը

Արհեստական բեղմնավորումը ծառայությունների համալիր է, որն իրենից ենթադրում է ձվազատման խթանում, ձվաբջիջների պունկցիա, արտամարմնային բողմնավորում լաբորատոր պայմաններում և պատրաստի բեղմնավորված սաղմի տեղադրում կնոջ արգանդ: Բեղմանվորումը կարող է կատարվել ինչպես ամուսնու սերմով, անպես էլ դոնորի սերմի միջոցով: Օվուլյացիայի խթանման ժամանակ ֆոլիկուլների վերահսկողությունը կատարվում է էխոսկոպիկ հետազոտությունների միջոցով:

Կնոջ մարմնից հանված ձվաբջիջներից ընտրվում են ամենաորակյալները և բեղմնավորվում: Վերջինս իրականացնելուց հետո, լաբորատորիայում սաղմերը վերահսկվում են և 3-5 օր անց տեղադրվում արգանդի մեջ: 10 օր անց կատարվում է հղիության թեստ:

Ի՞նչպես Խթանել Հղիությունը

Պտղաբերության խթանման ծառայություններն առաջարկվում են հաշվի առնելով զույգի ընդհանուր ռեպրոդուկտիվ առողջական պայմանները, որոնք ախտորոշվում են մի շարք դիագնոստիկական լաբորատոր հետազոտությունների միջոցով: Մեր Պտղաբերության Կենտրոնում անպտղության բուժման ամենատարածված տարբերակներից են համարվում ինսեմինացիան և ձվաբջջի դոնոր ծառայությունները:

Կանանց Անպտղության Ռիսկի Գործոնները

Տարիքի հետ համընթաց կնող ռեպրոդուկտիվ ունակությունը աստիճանաբար նվազում է: Դա տեղի է ունենում 30-35 տարեկանից սկսած և ահա 40 տարեկանում հղիանալու հավանականությունը կնող մոտ 50%-ով նվազում է:

Տարիքից բացի, ռեպրոդուկտիվության գործոնը գնահատելու համար հարկավոր է հաշվի առնել նաև կնոջ կենսակերպը և շրջակա միջավայրը: Ստորև ներկայացնում ենք մի քանի գործոններ, որոնք կարող են կնոջ մոտ առաջացնել անպտղություն՝ ծխախոտի օգտագործում, ալկոհոլային խմիչքների չարաշահում, չափից ավել սթրեսս, ավել կամ պակաս քաշ, սեռական վարակներ, հորմոնալ խանգարումներ անկանոն սնվելու հակում և ինտենսիվ սպորտային պարապմունքներ:

Oժանդակ Վերարտադրողական Տեխնոլոգիաների Միջոցով Հղիությունների Քանակը ՀՀ-ում 2017թ.-ին

ISO Վստահության Հավաստագիր

14686017_10210923085410155_958190815_n (1)

Երջանիկ Ընտանիքները Մեր Մասին

Մեր Այցելուներից

Անչափ շնորհակալ եմ տարիների ընթացքում անպտղության դեմ պայքարում Ձեր աջակցության, Ձեր նվիրված ու կարեկից անձնակազմի համար: Նույնիսկ ամենադժվար պահին դուք ինձ ուժ էիք հաղորդում պայքարս կրկին շարունակելու համար:

Մեր Այցելուներից

Անահիտ Վարդոյան

Անսահման շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք: Այսքան երջանկության մասին չէինք էլ երազում: Շնորհակալություն մեր հարցերին համբերատար և մանրամասն պատասխանելու համար: Հուսով եմ կշարունակեք օգնել զույգերին հասնել իրենց նպատակներին:

Անահիտ Վարդոյան

Վիկա Բալասանյան

Հրաշալի կենտրոն՝ վստահելի և հոգատար անձնակազմ. Բոլորին անչափ շնորհակալ են, առանձնապես իմ բժշկուհի՝ տիկին Հռիփսիմեին, որ ինձ հրաշք զույգեր պարգևեց

Վիկա Բալասանյան

Ծանոթացեք Մեր Բժիշկների Հետ

Մեր աշխատակազմը

Ավելի Քան

0
Ավելի Քան
Երջանիկ Ընտանիքներ:

Մարդիկ Խորհուրդ Են Տալիս Մեր Կլինիկան

Ի՞նչու ընտրել մեզ

Մենք յուրաքանչյուր զույգի անհատական մոտեցում ենք ցուցաբերում ծնողներ դառնալու ճանապարհին: Ֆերթիլիթի Սենթր կլինիկան մասնագիտացված է արհեստական բեղմանվորման և արտամարմնային սերմնավորման մեջ, որոնք հնարավորինս արագ կլուծեն ձեր երեխա չունենալու խնդիրները:

Վերջին Նյութերը